Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Ոսկեծիրանյան շրջագայություններ

Ոսկեծիրանյան շրջագայություններ
23.10.2012 | 13:27

Կիևի «Մոլոդիստ» կինոփառատոնում հոկտեմբերի 25-ին և 26-ին «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի «Ֆիլմեր առանց սահմանների» ենթածրագրի շրջանակներում կցուցադրվեն Միկա Վաթինյանի, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար Արմինե Անդայի «Ժաննան և ձայները» և ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմերը:

Այս մասին տեղեկացնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից, ընդգծելով, որ «Ոսկե ծիրան»-ը Արևելյան երկրների գործընկերության ծրագրի մասնակից է և ակտիվորեն ամրապնդում է կապերը նույն ծրագրի անդամ մյուս կինոփառատոների հետ:
«Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը և գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը փառատոնի շրջանակներում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կներկայացնեն «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը: Նշենք, որ Հարություն Խաչատրյանը նաև «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ է:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը հաջորդիվ կհյուրընկալվի Մինսկի «Լիստոպադ» 19-րդ միջազգային կինոփառատոնին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2929

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ